Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունի
AM RU EN WA FR DE
Noyan Tapan
AM RU EN WA FR

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունի

30-07-2026 16:36 Հայաստան Մամլո հաղորդագրություն
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունի
Տեղի ունեցել Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովը, որի ընթացքում ընտրվել է նոր նախագահ: 
 
Նախագահի միակ թեկնածուն եղել է ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը, որը բաց քվեարկությամբ միաձայն ընտրվել է նախագահի պաշտոնում: Քվեարկությանը մասնակցել են ֆեդերացիայի 34 պատվիրակներից 33-ը: Արթուր Նազարյանը փոխարինեց ՀԱՕԿ գլխավոր քարտուղար և 20 տարի ՀԲՖ նախագահի պաշտոնը զբաղեցրած Հրաչյա Ռոստոմյանին:
 
Առաջիկա անելիքների ցանկում Արթուր Նազարյանը նշել է պետության հետ գործակցության ամրապնդումը, Սփյուռքի հետ կապերը խորացնելու և ավելի բազմաշերտ դարձնելու պլանները, Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների հետ կապված նպատակները, պատանեկան բասկետբոլի և կանոնավոր առաջնությունների բարելավումը, նաև բասկետբոլի Ա լիգայի զարգացումը:
 
Արթուր Նազարյանը երկար տարիներ զբաղեցրել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնը՝ համակարգելով կազմակերպչական, միջազգային և զարգացման ծրագրերը։
 
 
Նոյյան տապան   |   Մամլո հաղորդագրություն

Կարդացել են 8 անգամ