1983թ. հուլիսի 27 - Հայ հեղափոխական բանակի հինգ հայ երիտասարդներ պայթուցիկ նյութերով բեռնված ավտոմեքենան քշել են Լիսաբոնի Թուրքիայի դեսպանատան դարպասից ներս
Noyan Tapan
AM RU EN WA FR

1983թ. հուլիսի 27 - Հայ հեղափոխական բանակի հինգ հայ երիտասարդներ պայթուցիկ նյութերով բեռնված ավտոմեքենան քշել են Լիսաբոնի Թուրքիայի դեսպանատան դարպասից ներս

  • |
  • Պորտուգալիա
  • |
  • Իրադարձություններ

1983թ. հուլիսի 27 - Հայ հեղափոխական բանակի հինգ հայ երիտասարդներ (Վաչէ Դաղլյան,
Սեդրակ Աճեմյան, Սարգիս Աբրահամյան, Սիմոն Եահընյան, Արա Քերջլյան) պայթուցիկ նյութերով բեռնված ավտոմեքենան քշել են Լիսաբոնի Թուրքիայի դեսպանատան դարպասից ներս, պայթեցրել են դեսպանատան շենքը, իրենք էլ զոհվել շենքի փլատակների տակ: «Մենք այժմ որոշել ենք պայթեցնել Հայկական հարցի շուրջը ստեղծված լռության շենքը, թող մենք մնանք փլատակների տակ: Անձնասպանություն չէ այս, ոչ էլ խելագարություն, այլ մեր զոհողությունը` ազատության Բագինին»,- ասվում է այդ կապակցությամբ համաշխարհային հանրությանն ուղղված կազմակերպության կոչում:
 

Նոյյան Տապան   -   Իրադարձություններ
Կարդացել են 9570 անգամ