Գյումրիում ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի շտաբի պատասխանատուն
30-07-2026 16:42 Հայաստան Իրավունք
Գյումրիում բերման է ենթարկվել «Հայաստան» դաշինքի շտաբի պատասխանատու Աշոտ Խաչատրյանը:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին հաստատել են տեղեկատվությունը՝ հայտնելով, որ ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված մեկ այլ քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու հանդիսացած ևս մեկ անձ։