Դատախազությունն ընթացք է տվել Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Լիպարիտ Դրմեյանի դեմ գործընթաց սկսելու մասին
30-07-2026 16:06 Հայաստան Մամլո հաղորդագրություն
ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Լիպարիտ Դրմեյանի դեմ գործընթաց սկսելու պահանջով։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հրահանգեց իրավապահներին՝ քննություն սկսել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի նախկին պաշտոնակատար, այժմ «Միասնության Թևեր» կուսակցության անդամ Լիպարիտ Դրմեյանի դեմ։
Փաշինյանը նաև իրավապահներին ուղղորդեց, որ այդ անձի հաշիվները, ունեցվածքը ստուգվեն։ Նրա խոսքով` գուցե տվյալ անձը լրատվական ու քաղաքական դաշտին ինֆորմացիա է տվել, կառավարության դիրքորոշմանը, վարչապետի հանձնարարականին հակասող գրություններ գրել, թե կառավարությունը պարտվել է արբիտրաժում։