Մշտական ռեժիմով աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու խնդիրը լուծելու համար. Փաշինյան
AM RU EN WA FR DE
Noyan Tapan
AM RU EN WA FR

Մշտական ռեժիմով աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու խնդիրը լուծելու համար. Փաշինյան

30-07-2026 16:15 Հայաստան Քաղաքականություն
Մշտական ռեժիմով աշխատանք է տարվում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու խնդիրը լուծելու համար. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ մշտական ռեժիմով աշխատանքն է տարվում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու խնդիրը լուծելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Նիկոլ Փաշինյանը հայտնել է Կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ընթացքում։«Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու նպատակով մեր պետական ինստիտուտներն ամենօրյա ռեժիմով աշխատում են, որպեսզի նախ տեղեկատվությունը ճշտեն, որտեղ հնարավոր է ՝ աջակցություն ցուցաբերեն։ Մեր նախկին փորձը ցույց է տվել, որ աշխատանքը շատ թե քիչ արդյունավետ է այն պարագայում, երբ արվում է լուռ և կոնֆիդենցիալ, ինչն արվում է նաև այժմ»,- ասաց Փաշինյանը։  

Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 14 անգամ