Կոչ Վարչապետին՝
դադարեցնելու հայկական գիտության ցեղասպանությունը
Ցեղասպանության հստակ ապացույցներ
Հայկական գիտության մեջ տեղի ունեցած հրեշավոր հանցագործության մասին
Ներկայումս Հայաստանում գիտությունը ևԱզգային Ակադեմիական կառավարվում են Սորոսի ոճի կանոններով, որոնք ուղղված են գիտությունը ոչնչացնելուն։ Դա հիմնավորելու համար բավական է նշել, որ մեծ մաթեմատիկոս Սերգեյ ՄերգելյանըԿԳՄՍՆախարարության (ունրա ԲԿԳԿոմիտեի) կողմից առաջարկված կանոններով կհամարվերլաբորանտ։ Սա ապշեցուցիչ է։ Նախարարությունն ու Կոմիտեն տեղեկացվել ենայս՝ հրեշավոր իրավիճակի մասին։ Բայց, այդ Գերատեսչությունների ղեկավարներից ոչ ոք որևէ քայլ չարեց իրավիճակը շտկելու համար (տե՛ս «Հայաստանի գիտության մեջ հրեշավոր հանցագործության մասին» հոդվածը - https://nt.am/ru/news/355938/):
Բարձր մակարդակի գիտնականների համար միակ և հիմնական չափանիշի մասին
Բարձր որակավորում ունեցող գիտնականի համարմիակ և առաջնային չափանիշն այն է, որ այլ՝ համաշխարհային մակարդակի գիտնականներ պաշտոնական գիտական գրականության մեջ հայտարարեն (նշեն), որ սույն գիտնականը հասել է ակնառու արդյունքների, կամ ստեղծել է նոր ոլորտ։ Ավելի լավ, եթե նշվի, որ նա մշակել է նոր տեսություն(տե՛ս նույն հոդվածը):
Նշենք, որ աշխարհի բոլոր խոշոր, կամ ակնառու գիտական մրցանակները
շնորհվում են բարձրաստիճան գիտնականներին՝
վերոնշյալ միակ, ու առաջնային չափանիշի հիման վրա։
Նույնիսկ հեղինակավոր ամսագրերում հազարավոր հրապարակումները չեն մոտենում նշված չափանիշին։ Սա նշանակում է, որ «Բարձր մակարդակի գիտնականի համար» վերը նշված՝միակ, ու հիմնական չափանիշն» անհամեմատ ավելի կարևոր է, քան որևէ այլ չափանիշ։ Կրկնենք, այս չափանիշը մեր Երկրում ամբողջովին անտեսվում է ․․․
Հայաստանում նշված՝հիմնական չափանիշը ամբողջովին անտեսված է
Բարձր մակարդակի գիտնականների համար նախատեսված «միակ, ու հիմնական» չափանիշի լիովին անտեսումը Հայաստանում հանգեցրել է նրան, որ, մեզանում, չկա ոչ մի գիտնական, որը միջազգային ստանդարտներին համապատասխան ունի վարկանիշ։
Հայաստանում չկա ոչ մի գիտնական, որն ունի միջազգային վարկանիշ։
Սա, իր հերթին, նշանակում է, որ
Հայաստանում իրականացվում է գիտության ցեղասպանություն։
ԿԳՄՍ նախարարության նոր նախաձեռնություններով
կավարտվի գիտության ոչնչացումը Հայաստանում
Եվ այսպես, Ակադեմիայի համակարգում, որտեղ նրա անդամներից, ու թղթակից-անդամներից և ոչ մեկը չունի պատշաճ կերպով հաստատված վարկանիշ, ԿԳՄՍՆ-ն նախատեսում է կազմակերպել՝ «Ակադեմիայի նոր ընտրություններ»: Ավելին, նախարարությունն ու Ակադեմիան առաջարկում են ընտրություններ անցկացնել Սորոսի կանոններով, որոնց համաձայն՝ հաշվի չեն առնվի հայտնի՝ հեղինակավոր գիտնականների կարծիքները տվյալ դիմորդի (հայցորդի) վերաբերյալ, այլ, օրինակ, կկարևորվի ասպիրանտների առկայությունը: Աբսուրդ է: Հնարավոր է, որ մեր Երկրում այնպիսի ընտրություններ անցկացվեն, որոնցում ակադեմիկոսները ընտրեն իրենցից հազար անգամ ավելի արժանի մասնագետների: Աբսուրդ է: Հնարավոր է, որ մեզ սպասում են այնպիսի ընտրություններ, որոնցում ակադեմիկոսները մերժեն իրենցից հազար անգամ ավելի արժանի մասնագետների: Դա հազար անգամ ավելի աբսուրդ կլինի: Նման «միջոցառման» արդյունքում կընտրվի ոչ թե ՀՀ գիտությունների ակադեմիան, այլ Սորոսի Ակադեմիան, ինչը կարձանագրի մեր Երկրում գիտության վերջնական ոչնչացումը: Դա կլինի ոչ այլ բան, քան՝ Ցեղասպանություն:
Պաշտոնյաները հաճախ են ասում, որ Հայաստանում, պարզապես, բացակայում են գիտնականներ, որոնց աշխատանքները ճանաչվում և գնահատվում են համաշխարհային համբավ ունեցող գիտնականների կողմից։ Դա ճիշտ չէ . . ․
Երբ մեր կողմից բարձրացված հարցն ուշադրության արժանանա Երկրում, հատկապես՝ մտավորականության շրջանում, մենք կբացահայտենք՝ մեզանում առկա այդպիսի Մասնագետներից ոմանց անունները: Հայաստանում կան Մարդիկ, ովքեր հասել են լայն Միջազգային Ճանաչման: Սակայն, ոչ բոլոր պաշտոնյաների, ու գիտնականների շահերից է բխում նրանց մասին խոսելը . . .
Մենք կոչ ենք անում դադարեցնել այս՝ անհեթեթ ակադեմիական ընտրությունները,
ու մշակել գիտնականների գնահատման նոր չափանիշներ
( հիմք ընդունելով «Բարձր մակարդակի գիտնականների համար վերը նշված՝
միակ և առաջնայինչափորոշիչները» )
Ստորագրողներ՝
(Սա ներառում է միայն նրանց մի մասը, ովքեր պատրաստ էին ստորագրել)
Հրապարակախոսներ, գրողներ, քաղաքագետներ
Ռազդան Մադոյան, Ռուբեն Մելիքյան, Վարդան Խաչատրյան, Շիրինյան Լևոն.
գիտությունների դոկտորներ
Կառլեն Ալեքսանյան, Գրիգոր Բարսեղյան, Մարտիկ Գասպարյան, Վլադիկ Գասպարյան, Աշոտ Գևորկյան, Սամվել Գևորկյան, Սահակ Իցխեյան, Մկրտիչ Սարգսյան.
Սպաների համահայկական միություն, Հետախուզության վետերանների միություն
Արթուր Բունիաթյան, Վիկտոր Վուխեր, Սուրեն Կարապետյան, Կարեն Նալբանդյան.
Հայրենասիրական կազմակերպություններ
Թորոս Ալեքսանյան, Մենուա Բրուտյան, Գոհար Գեորգիսյան.