Ծնվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Անդրանիկ Իոսիֆյանը
Noyan Tapan
AM RU EN WA FR

Ծնվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Անդրանիկ Իոսիֆյանը

  • |
  • |
  • Ծննդյան տարեդարձեր

1905 հուլիսի 21-ին Լեռնային Ղարաբաղի Ծմակահող գյուղում ծնվել է ինժեներ-էլեկտրատեխնիկ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Անդրանիկ Իոսիֆյանը: Նա անկոնտակտ սելսինի գյուտարարն է, հետևող համակարգերում տիրատրոնների օգտագործման, էլեկտրամեքենյական ուժեղացուցիչի (ապլետինի) և ուժային սինքրոն հետևող համակարգերի տեսության և կիրառման հեղինակը: Եղել է կոսմիկական արբանյակների էլեկտրական ավտոմատ կառավարման սարքերի, օդերևութաբանական արբանյակների գլխավոր կոնստրուկտորը: Երկար տարիներ եղել է ՀՀ ԳԱԱ առաջին փոխնախագահ: (Վախճ. 1993 թ.):

Նոյյան Տապան   -   Ծննդյան տարեդարձեր
Կարդացել են 7787 անգամ