Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց իր հետ աշխատած նախկին պաշտոնյայի՝ Լիպարիտ Դրմեյանի դեմ
AM RU EN WA FR DE
Noyan Tapan
AM RU EN WA FR

Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց իր հետ աշխատած նախկին պաշտոնյայի՝ Լիպարիտ Դրմեյանի դեմ

30-07-2026 14:22 Հայաստան Ի՞նչ է գրում մամուլը
Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց իր հետ աշխատած նախկին պաշտոնյայի՝ Լիպարիտ Դրմեյանի դեմ
tert.am Այսօր Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց (ենթադրաբար՝ խոսքը Լիպարիտ Դրմեյանի մասին է - խմբ.)։ Նա նման հայտարարություն արեց` խոսելով ՀԷՑ-ի՝ արբիտրաժում կառավարությանը հաղթելու մասին։
 
«Խոսում էին, թե ՀԷՑ-ի նախկին սեփականատերերն արբիտրաժում հաղթել են։ Պարզվեց, որ այս շենքում իրենք մարդ ունեին (նկատի ունի Լիպարիտ Դրմեյանին–խմբ.), մենք իրեն այստեղից դուրս հրավիրեցինք։ Դա կոռուպցիա չի՞, որևէ մեկը հետաքննե՞լ է այդ մարդու գործունեությունը, նա գրություն էր գրել, ինչի հիման վրա աղմուկ էր բարձրացել։
 
1 ամսից էլ գնաց ու հայտնվեց «եռագլուխ կուսակցության» պոչում (նկատի ունի «Միասնության թևեր» կուսակցությունը–խմբ.)։ Ես իրավապահ մարմիններին եմ դիմում` քննե՞լ են` սա կոռուպցիա է, թե ոչ։ Հրապարակային հնարավոր հանցագործության մասին հաղորդում եմ տալիս»,-ասել է Փաշինյանը։
 
«Որևէ մեկի անմեղության կանխավարկածը չեմ ուզում խախտել, բայց ես կարծում եմ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, իրավապահ մարմիններն էլ պետք է քննարկեն»,- ասել է Փաշինյանը։
 
Փաշինյանը նաև իրավապահներին ուղղորդեց, որ այդ անձի հաշիվները, ունեցվածքը ստուգվեն։ Նրա խոսքով` գուցե տվյալ անձը լրատվական ու քաղաքական դաշտին ինֆորմացիա է տվել, կառավարության դիրքորոշմանը, վարչապետի հանձնարարականին հակասող գրություններ գրել, թե կառավարությունը պարտվել է արբիտրաժում։
 
 
Նոյյան տապան   |   Ի՞նչ է գրում մամուլը

Կարդացել են 14 անգամ