Ձերբակալություններ Արմավիրի մարզում․ սահմանն ապօրինի հատելու գործընթաց է կանխվել
Noyan Tapan
AM RU EN WA FR

Ձերբակալություններ Արմավիրի մարզում․ սահմանն ապօրինի հատելու գործընթաց է կանխվել

17-07-2026 14:02 Հայաստան Ի՞նչ է գրում մամուլը
Ձերբակալություններ Արմավիրի մարզում․ սահմանն ապօրինի հատելու գործընթաց է կանխվել
armlur.am  Իրավապահները հուլիսի 16-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական սահմանն ապօրինի հատելուն օժանդակելու և կազմակերպելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով քաղաքացիներ են ձերբակալել։
 
Մասնավորապես, Արմավիրի մարզային վարչություն են տեղափոխել Հ. Վանոյանին, Ս. Մանուկյանին, Մ. Ասատրյանին։
 
Իրավապահները աշխատանքներ են տանում գործընթացի կազմակերպիչներին հայտնաբերելու ուղղությամբ։
Նոյյան տապան   |   Ի՞նչ է գրում մամուլը

 

 

Կարդացել են 23 անգամ