Մեսսին խախտել է լռությունը և մեկնաբանել եզրափակչում Իսպանիայից կրած պարտությունը
20-07-2026 11:07 Սպորտ
tert.am Արգենտինայի ազգային հավաքականի ավագ և հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է ԱԱ-2026-ի եզրափակիչում Իսպանիայի ընտրանուց կրած պարտությունը (0-1)։
«Տխուր եմ, բայց հասկանում եմ, որ մենք խաղացինք մեր ողջ ուժերով։ Անկեղծ ասած, նրանք ավելի լավն էին։ Մենք պարտվեցինք, և մենք ընդունում ենք դա։ Սակայն դա չի նշանակում, որ մենք կմոռանանք այն ամենը, ինչ արել ենք մինչ այժմ, ուստի ես կցանկանայի շնորհակալություն հայտնել մեր ժողովրդին, իմ թիմակիցներին և երկրին», — Լիոնել Մեսսիի խոսքերն է մեջբերում ESPN պարբերականը։
Հիշեցնենք, որ աշխարհի 2026 թվականի առաջնությունում Լիոնել Մեսսին մասնակցել է 8 հանդիպման՝ իր ակտիվում գրանցելով 8 գոլ և 4 արդյունավետ փոխանցում։ Մրցաշարի լավագույն ռմբարկու է ճանաչվել Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն, որը դարձել է 10 գոլի հեղինակ։
Warning: include_once(pages/inc_sidebar_livestream_youtube.php): Failed to open stream: No such file or directory in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244
Warning: include_once(): Failed opening 'pages/inc_sidebar_livestream_youtube.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php83/usr/share/pear:/opt/alt/php83/usr/share/php:/usr/share/pear:/usr/share/php') in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 244