Վաղուց աճեցված ձուկ չեմ օգտագործում, հասկանում եմ՝ որակի խնդիր կա. կան, իհարկե, բարեխիղճ արտադրողներ. Փաշինյան
AM RU EN WA FR DE
Noyan Tapan
AM RU EN WA FR

Վաղուց աճեցված ձուկ չեմ օգտագործում, հասկանում եմ՝ որակի խնդիր կա. կան, իհարկե, բարեխիղճ արտադրողներ. Փաշինյան

30-07-2026 12:16 Հայաստան Հասարակություն
Վաղուց աճեցված ձուկ չեմ օգտագործում, հասկանում եմ՝ որակի խնդիր կա. կան, իհարկե, բարեխիղճ արտադրողներ. Փաշինյան
armtimes.com  ՀՀ Կառավարության հերթական նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ձկնաբուծարանների հետ կապված խնդիրներին ու հայտնել, որ ինքը վաղուց աճեցված ձուկ չի օգտագործում, քանի որ հասկանում է՝ որակական խնդիրներ կան:
 
«Կան արտադրողներ, որ բարեխիղճ են, կան՝ ոչ: Անձնական փորձս ասեմ, կրքեր կբորբոքեմ, բայց վաղուց այդ աճեցված ձուկը ես չեմ օգտագործում, վաղուց, քանի որ ակնհայտ է՝ խնդիր կա։ Պատահում է, որ ձկան հետ առնչվում ես և տեսնում ես՝ ճարպերը անբնական, տարօրինակ հոսում են:
 
Սրանք հարցեր են, որոնց պետք է անդրադառնալ: Պետք է սննդի որակի խնդիրների հետ առերեսվել»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նոյյան տապան   |   Հասարակություն

Կարդացել են 11 անգամ