Ծնվել է հայտնի տրամաբան եւ փիլիսոփա Էդուարդ Հարությունյանը
Noyan Tapan
AM RU EN WA FR

Ծնվել է հայտնի տրամաբան եւ փիլիսոփա Էդուարդ Հարությունյանը

  • |
  • Հայաստան
  • |
  • Ծննդյան տարեդարձեր

1929 թ. հուլիսի 21-ին ծնվել է հայտնի տրամաբան եւ փիլիսոփա, Երեւանի պետական համալսարանի փիլիսոփայության եւ տրամաբանության ամբիոնի պրոֆեսոր  Էդուարդ Շամիրի Հարությունյանը:

Էդ. Շ. Հարությունյանը ծնվել է Հարթավայրային Արցախում (Գանձակ), 1953 -ին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի հոգեբանության, տրամաբանության եւ հայոց լեզվի բաժինը, իսկ 1954-ին Մոսկվայի համալսարանի հասարակագիտական առարկաների դասախոսների պատրաստման դասընթացները:
 
Զբաղվել է գիտական եւ մանկավարժական աշխատանքով: Երկար տարիներ զբաղեցրել է ԵՊՀ  նախապատրաստական ֆակուլտետի դեկանի պաշտոնը:
 
Նրա գրչին են պատկանում ավելի քան երեսուն գիտական աշխատություններ` մենագրություններ, գրքույկներ, ուսումնական ձեռնարկներ, հոդվածներ, այդ թվում  «Հայ փիլիսոփայական միտքը XIX դարի առաջին կեսին» - 1965թ., «Դեդուկտիվ տրամաբանության տեսության հարցեր» - 1972թ.,  «Տրամաբանության փիլիսոփայություն (ուրվագծեր դասական շրջանի քննական վերլուծության)» - 1979թ., եւ այլն:
 
Վախճանվել է 1996 թ. հուլիսի 12-ին` Երեւանում:
Նոյյան Տապան   -   Ծննդյան տարեդարձեր
Կարդացել են 10347 անգամ