Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի նոր հատուկ բանագնացի թեկնածության հարցը քննարկման փուլում է։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այդ մասին հայտնել է կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ընթացքում՝ «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան։
«Հատուկ բանագնացի հետ կապված որոշում դեռ չկա։ Թուրքիայի հետ հաղորդակցության ձևաչափով մենք պետք է որոշենք, թե ինչպես ենք շարունակելու աշխատանքը, ինչ տրամաբանությամբ և ինչ ֆորմատով, որպեսզի կայացնենք համապատասխան որոշումներ։ Այդ թեմայով հիմա քննարկումներ ընթանում են»,- ասաց Փաշինյանը։Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի նախկին հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրվել է 9-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի թեկնածու։
Գյումրիում ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի շտաբի պատասխանատուն
Լեհաստանի տարածքում «ռուսաստանյան հրթիռ է պայթել», ի՞նչ կհետևի
Նոր գումարման ԱԺ առաջին նիստը կբացվի առանց հովվապետական օրհնանքի
Copyright © 2026 | Developed by ITMedia
