Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից, News from Armenia and Diaspora, Новости Армении и Диаспоры - Նոյյան Տապան
Noyan Tapan
AM RU EN WA FR
GAIFF Pro հարթակը հայտարարել է այս տարվա մրցանակակիրներին
17.07.2026 10:53
  • Մշակույթ

  «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի համատեղ արտադրության, ֆինանսավորման և կրթական GAIFF Pro Industry հարթակը հուլիսի...

  «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի համատեղ արտադրության, ֆինանսավորման և կրթական GAIFF Pro Industry հարթակը հուլիսի 16-ին Aratashen Winery-ում ամփոփվել է մրցանակաբաշխությամբ, որի ընթացքում պարգևատրվել են Արևմտյան Ասիայի լավագույն կինոնախագծերը։   2025 թվականին սկսված զարգացման ընթացքը GAIFF Pro-ն շարունակել է նաև 2026 թվականին՝ էապես ընդլայնելով ծրագրի ծավալն ու ձևաչափերը։ Այս տարի հարթակն անցկացվել է չորս ուղղություններով՝ համատեղ արտադրության շուկան (Co-production Market)՝ DOCA Georgia-ի...

Տեղի է ունեցել «Հայկազ Խաչատրյան․ անկախական նկարիչը» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսի բացումը
15.07.2026 16:49
  • Մշակույթ

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Հայկազ Խաչատրյան՝ անկախական նկարիչը» խորագիրը կրող՝ Հայկազ Խաչատրյանի կտավների հետահայաց...

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Հայկազ Խաչատրյան՝ անկախական նկարիչը» խորագիրը կրող՝ Հայկազ Խաչատրյանի կտավների հետահայաց ցուցադրության բացումը։   Հայկազ Խաչատրյանը ավարտել է Փ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, քաղաքական գործիչ էր, Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ) հիմնադիրն է։   Միջոցառումը նվիրված է Հայաստանի անկախության 35-րդ և Ազգային միացյալ կուսակցության 60-րդ ամյակներին։   «Նարեկացի»  արվեստի միության ցուցահանդեսների համադրող Տաթևիկ Համբարձումյանը բացման խոսքում ասաց, որ հեղինակի աշխատանքները կրում են դասական...

Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
14.07.2026 12:54
  • Մշակույթ

  Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Մեկնարկը տրվել է Թամարա Ստեփանյանի հայ-ֆրանսիական...

  Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Մեկնարկը տրվել է Թամարա Ստեփանյանի հայ-ֆրանսիական համատեղ արտադրության «Արտոյի երկիրը» դրամայով։ Ֆիլմը 2025 թվականի օգոստոսին արդեն իսկ բացել է Լոկառնոյի հեղինակավոր կինոփառատոնը։ Դրանից ի վեր այն ճամփորդել է բազմաթիվ մայրցամաքներով և վերջապես ներկայացվել է իր հայրենի՝ Արտոյի երկրի հանդիսատեսին։    Փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ որպես կինոյի...

Գիո Պիկան մեծ մենահամերգով հանդես է եկել Երևանում
13.07.2026 13:33
  • Մշակույթ

Երևանում տեղի ունեցավ ռուսալեզու ռեփի ամենահայտնի արտիստներից մեկի՝ Գիո Պիկայի մեծ մենահամերգը։ Գիո Պիկան ռուսալեզու...

Երևանում տեղի ունեցավ ռուսալեզու ռեփի ամենահայտնի արտիստներից մեկի՝ Գիո Պիկայի մեծ մենահամերգը։ Գիո Պիկան ռուսալեզու ռեփի նոր ալիքի ամենավառ ներկայացուցիչներից է, որի ստեղծագործությունները վաղուց հատել են լեզվական և աշխարհագրական սահմանները։ Նրա երաժշտությունը միավորում է անկեղծ խոսքը, հզոր էներգիան և իրական զգացմունքները՝ դառնալով միլիոնավոր մարդկանց կյանքի, հիշողությունների և ապրումների ուղեկիցը։   Արտիստի համերգը դարձավ յուրահատուկ մթնոլորտի, կենդանի կատարման և հանդիսատեսի հետ անմիջական կապի...

«Ոսկե ծիրան»-ի համարտադրության հարթակը հայտարարել է նոր համագործակցության և իրականացվելիք ծրագրերի մասին
13.07.2026 10:25
  • Մշակույթ

  «Ոսկե ծիրան»-ի համարտադրության և ֆինանսավորման հարթակը՝ GAIFF Pro-ն, տեղի կունենա հուլիսի 13–18-ը՝ կինոփառատոնի շրջանակում, ներկայացնելով...

  «Ոսկե ծիրան»-ի համարտադրության և ֆինանսավորման հարթակը՝ GAIFF Pro-ն, տեղի կունենա հուլիսի 13–18-ը՝ կինոփառատոնի շրջանակում, ներկայացնելով համաշխարհային կինոարդյունաբերության առաջատար մասնագետներին, նորարարական տեխնոլոգիաներն ու միջազգային համագործակցության հնարավորությունները։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել փառատոնի լրատվական ծառայությունը։   Նախ, GAIFF Pro-ն հայտարարել է համագործակցության մեկնարկ արհեստական բանականության առաջատար Magnific AI (նախկինում՝ Freepik) հարթակի հետ։ Համագործակցության շրջանակում կիրականացվի բացառիկ AI Filmmaking Workshop աշխատարանը։   GAIFF Pro Industry-ի 2026 թվականի...

GAIFF Pro-ն ներկայացրել է 2026 թվականի ծրագիրն ու պաշտոնական ընտրանին
11.07.2026 17:33
  • Մշակույթ

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի համարտադրության և ֆինանսավորման հարթակը՝ GAIFF Pro Industry-ն, ներկայացրել է 2026...

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի համարտադրության և ֆինանսավորման հարթակը՝ GAIFF Pro Industry-ն, ներկայացրել է 2026 թվականի ծրագիրն ու պաշտոնական ընտրանին՝ մեկտեղելով Արևմտյան Ասիայի և այլ երկրների նոր սերնդի կինոռեժիսորների համարձակ և հեռանկարային նախագծերը։   Այս տարվա GAIFF Pro համարտադրության շուկան, որն իրականացվում է DOCA Georgia-ի հետ համագործակցությամբ, ներառում է 17 ընտրված նախագիծ. դրանցից 12-ը զարգացման փուլում են, իսկ 5-ը՝ post-production (Work-in-Progress) փուլում։...

Ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առթիվ Հայաստանում հանդես կգա մի քանի համերգով
10.07.2026 16:28
  • Մշակույթ

  Օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան), որի համար երաժշտությունն ապրելակերպ է, երկար տարիներ ապրում և...

  Օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան), որի համար երաժշտությունն ապրելակերպ է, երկար տարիներ ապրում և ստեղծագործում է Ֆրանսիայում, սակայն բաց չի թողնում հայրենիքում՝ Հայաստանում համերգներով հանդես գալու որևէ առիթ։ Բարրոն պարբերաբար համագործակցում է Հայաստանում բնակվող երգիչների, երաժիշտների հետ, նրանց համախմբում է մեկ գաղափարի շուրջ և համերգների միջոցով կենդանացնում, նոր շնչով է ներկայացնում թե՛ հայ, թե՛ օտարազգի կոմպոզիտորների ստեղծագործությունները։   Այս անգամ Բարրոն...

«ԳԱԿ. մշակութային խաչմերուկ»․ վարպետության դասեր արտերկրի արվեստագետների մասնակցությամբ
09.07.2026 15:59
  • Մշակույթ

«ԳԱԿ. մշակութային խաչմերուկ» կրթամշակութային ծրագրի  շրջանակում Վրաստանից, Իրանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Գերմանիայից և Ճապոնիայից ժամանած ժամանակակից...

«ԳԱԿ. մշակութային խաչմերուկ» կրթամշակութային ծրագրի  շրջանակում Վրաստանից, Իրանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Գերմանիայից և Ճապոնիայից ժամանած ժամանակակից արվեստագետները Երևանում, Գորիսում, Վանաձորում և Սևանում անցկացրել են շուրջ 45 վարպետության դաս և ստեղծագործական աշխատարան՝ ավելի քան 600 մասնակցի համար։   Վարպետության դասերին զուգահեռ կազմակերպվել են հանդիպումներ, որոնց ընթացքում արվեստագետները ներկայացրել են իրենց ստեղծագործական ուղին, կիսվել մասնագիտական փորձով, ժամանակակից արվեստի վերաբերյալ մոտեցումներով և միջազգային գործունեության փորձառությամբ։   «ԳԱԿ. մշակութային...

«Green Rock» բարեգործական հիմնադրամը և ջութակահար Կարեն Շահգալդյանը հայտարարեցին Դիլիջանում մշակութային գործունեության մեկնարկի մասին
08.07.2026 18:50
  • Մշակույթ

«Green Rock» բարեգործական հիմնադրամը և ջութակահար Կարեն Շահգալդյանը հայտարարեցին Դիլիջանում մշակութային գործունեության մեկնարկի մասին։   «Green Rock»...

«Green Rock» բարեգործական հիմնադրամը և ջութակահար Կարեն Շահգալդյանը հայտարարեցին Դիլիջանում մշակութային գործունեության մեկնարկի մասին։   «Green Rock» բարեգործական հիմնադրամի տնօրեն Եկատերինա Բրեդիխինան և դասական երաժշտության զարգացման հիմնադրամի տնօրեն ջութակահար Կարեն Շահգալդյանը ստորագրեցին Դիլիջանում համատեղ մշակութային գործունեություն սկսելու մտադրության մասին հուշագիր։   Եկատերինա Բրեդիխինա. «Մեր հիմնադրամը Դիլիջանում ակտիվորեն զարգացնում է սոցիալական և կրթական գործունեություն տարբեր ոլորտներում, և մենք վաղուց փնտրում ենք մշակութային ոլորտում զարգանալու հնարավորություններ։...

Դավիթ ԷԼԲԱԿՅԱՆ ՝ թատերական բեմի նոր հայտնությունը
07.07.2026 16:23
  • Մշակույթ

  Դավիթ Էլբակյանը,  սիրված տենոր Ռուբեն Էլբակյանի որդին, փայլուն մուտք է գործել փարիզյան պրոֆեսիոնալ թատերական աշխարհ՝...

  Դավիթ Էլբակյանը,  սիրված տենոր Ռուբեն Էլբակյանի որդին, փայլուն մուտք է գործել փարիզյան պրոֆեսիոնալ թատերական աշխարհ՝ մարմնավորելով Էդմոնդի կերպարը Ուիլյամ Շեքսպիրի անմահ «Լիր արքա» ողբերգության բեմականացման մեջ։   Նա այսօր արդեն պարզապես խոստումնալից երիտասարդ դերասան չէ, այլ իսկական հայտնություն։ Նրա լուսավոր բեմական ներկայությունը, դերասանական խաղի բնական նրբագեղությունն ու ծնված արվեստագետին բնորոշ ազնվական կեցվածքը անմիջապես գերեցին հանդիսատեսին։ Կասկածից վեր է, որ նոր աստղ է ծագում։...