Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա տղան գրություն է թողել
AM RU EN WA FR DE
Noyan Tapan
AM RU EN WA FR

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա տղան գրություն է թողել

30-07-2026 10:18 Հայաստան Հասարակություն
Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա տղան գրություն է թողել
armtimes.com 14 տարեկան Վահե Ապիկյանը, որը տնից դուրս է եկել և չի վերադարձել ու որոնվում է որպես անհետ կորած, դպիր է Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում։
 
Այս մասին հայտնում է ուրարակիր Թովմաս Առաքելյանը։
 
Տղան հուլիսի 29-ի առավոտյան դուրս է եկել տնից և չի վերցրել որևէ իր, բացի եկեղեցական համազգեստից, անհետացել է` գրություն թողնելով, որ հրաժարվում է աշխարհիկ կյանքից և ցանկանում է դառնալ ճգնավոր:
 
«Կարծում ենք, որ կայցելի որևէ եկեղեցի` աղոթք կատարելու նպատակով։ Խնդրում ենք գտնելուն պես հոգ տանել նրա մասին և հայտնել սպասված լուրը ընտանիքի անդամներին:
 
Հայրիկ՝ Տիգրան Ապիկյան 093-99-56-28
 
Մայրիկ՝ Գայանե Իլինա 077-05-19-72
 
Եղբայր՝ Սարգիս Ապիկյան 033-30-56-16»,– գրել է Թովմաս Առաքելյանը սոցցանցում։
Նոյյան տապան   |   Հասարակություն

Կարդացել են 45 անգամ