Պուտինը Թրամփի «ամենակարող կերպարը կոտրում» է
AM RU EN WA FR DE
Noyan Tapan
AM RU EN WA FR

Պուտինը Թրամփի «ամենակարող կերպարը կոտրում» է

29-07-2026 14:48 Հայաստան Ի՞նչ է գրում մամուլը
Պուտինը Թրամփի «ամենակարող կերպարը կոտրում» է
1in.am  Հուլիսի 27 -ին ՌԴ պետական դուման գումարել է վերջին նիստը, որից հետո նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է պատգամավորներին։
 
ՌԻԱ Նովոստին տեղեկացրել է, որ «նրանցից մեկի «հարկավոր է մարտի դաշտում ավելի համարձակ գործել» նկատառմանը Վլադիմիր Պուտինը պատասխանել է, որ պատերազմում, «ինչպես և տնտեսության բնագավառում, կան ռիսկեր, որոնց գինը մարտադաշտում մեր կորուստներն են, ուստի այստեղ էլ պիտի ակուրատ գործենք, բայց՝ համառ և հետևողական հասնելով մեր երկրի առջև դրված նպատակներին, մենք դրանց կհասնենք»։
 
Պետդումայի պատգամավորների հետ Պուտինի հանդիպման օրը Ուկրաինայի նախագահ Զելենսկին գտնվել է Լոնդոնում։ Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Բըրհեմը միջազգային առաջին հանդիպումը անցկացրել է նրա հետ։ Ըստ տեղեկությունների, Ուկրաինան բրիտանական ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ է ստացել, ինչպես նաև՝ տեղում դրանց արտադրությունը կազմակերպելու արտոնագիր։
 
Ուկրաինայի նախագահը Լոնդոնից մեկնել է Վաշինգտոն։ ԱՄՆ նախագահ Թրամփը նրան հուլիսի 28-ին ընդունել է Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում։ Փակ բանակցությունները տևել են «մոտ մեկ ժամ»։ Զելենսկին այդ հանդիպումը գնահատել է «լավ»։ Այդ մասին նա գրառում է կատարել սոցիալական X հարթակում, ինչից հասկացվում է, որ բանակցությունների հիմնական առարկան ոչ այնքան Patriot հրթիռներ են եղել, որքան՝ Ռուսաստանի հետ բանակցային գործընթացի «վերբեռնումը»։
 
Չնայած ուկրաինական կողմից Ռուսաստանին հասցվող հրթիռա-դրոնային ցավոտ հարվածներին, զորքերի շփման գծում ռուսական կողմը հարձակումները շարունակում է։ Անանուն զինվորական աղբյուրը Unian-ին ասել է, որ Կոնստանտինովկայում «իրավիճակը շեշտակիորեն բարդանում է, ուկրաինական ուժերը մարտեր են մղում արդեն առանձին շենքերից հակառակորդին դուրս մղելու համար»։
 
ԱՄՆ-ը և Ուկրաինան, ըստ տեղեկությունների, «քննարկում են Ռուսաստանին օդային հրադադարի առաջարկություն ներկայացնելու» գաղափարը»։ Զելենսկու Վաշինգտոն այցին ընդառաջ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը «հակամարտության սառեցումը անհնար» է գնահատել։ Իրավիճակի մասին Bloomberg-ը կարծիք է հայտնել, որ «Անքորիջի պայմանավորվածություններից ԱՄՆ հրաժարվելուց հետո Վլադիմիր Պուտինը Ուկրաինայից պահանջները խստացրել» է։
 
Մանիլայում ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի հետ կեսժամյա բանակցություններից հետո ՌԴ արտգործնախարար Լավրովը Մոսկվայի դիրքորոշումը բնութագրել է «գողականով»․ пацан сказал, пацан сделал: Պուտինը, երևում է, խնդիր է դրել միջազգայնորեն «կոտրել» Թրամփի «ամենակարող» կերպարը։
 
 
Նոյյան տապան   |   Ի՞նչ է գրում մամուլը

Կարդացել են 22 անգամ