Թրամփ. Իրանի հետ պատերազմը դադարեցնելու ժամանակավոր համաձայնագիրն «ավարտված է»
Noyan Tapan
AM RU EN WA FR

Թրամփ. Իրանի հետ պատերազմը դադարեցնելու ժամանակավոր համաձայնագիրն «ավարտված է»

08-07-2026 15:45 ԱՄՆ Քաղաքականություն
Թրամփ. Իրանի հետ պատերազմը դադարեցնելու ժամանակավոր համաձայնագիրն «ավարտված է»
azatutyun.am  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ Իրանի հետ հակամարտությունը դադարեցնելու նպատակով ստորագրված փոխըմբռնման հուշագիրն «ավարտված է», հավելելով, որ այլևս չի ցանկանում շփվել Թեհրանի հետ։
 
Թրամփն այս հայտարարությունն արել է Անկարայում՝ Թուրքիայի մայրաքաղաքում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ։ Հայտարարությունը հնչեց այն բանից հետո, երբ Թեհրանը նոր հարձակումներ իրականացրեց Պարսից ծոցում գտնվող ամերիկյան բազաների վրա։ Իր ելույթում Թրամփը ասաց, որ Իրանի ղեկավարները «ստախոսներ ու խաբեբաներ են»:
 
Իրանն էլ հայտարարել էր, որ թիրախավորել է Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտները՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ ուժերը հարվածներ են հասցրել իրանական թիրախներին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում տանկերների վրա իրականացված հարձակումների։
 
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ լրագրողներին հայտնել էր, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա նոր հարձակումները «բացարձակապես անհրաժեշտ» էին։
 
ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասն էլ ավելի ուշ X-ում գրեց.- «ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխհրաձգությունները ավելի են բարդացնում արդեն իսկ լարված բանակցությունները՝ պատերազմին վերջ տալու նպատակով։ Իրանի հարձակումները Բահրեյնի և Քուվեյթի վրա անընդունելի են»։
 
Իրանի խորհրդարանի խոսնակն ու գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն էլ մեղադրել է ԱՄՆ-ին՝ հրադադարի համաձայնագիրը խախտելու համար:
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 22 անգամ