Կիևի կողմնակիցները պետք է պատասխանատվություն կրեն Ուկրաինայի ագրեսիայի համար. Իրանի ԱԳՆ
Noyan Tapan
AM RU EN WA FR

Կիևի կողմնակիցները պետք է պատասխանատվություն կրեն Ուկրաինայի ագրեսիայի համար. Իրանի ԱԳՆ

27-07-2026 14:35 Իրան Քաղաքականություն
Կիևի կողմնակիցները պետք է պատասխանատվություն կրեն Ուկրաինայի ագրեսիայի համար. Իրանի ԱԳՆ

Ուկրաինային աջակցող բոլոր երկրները պետք է պատասխանատվություն կրեն Կիևի ագրեսիվ գործողությունների համար, ինչպիսին է հարվածը Կասպից ծովում իրանական առևտրային նավին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։«Անշուշտ, այն բոլոր բոլոր կողմերը, որոնք իրենց այս կամ այն ​​չափով համարում են ուկրաինական վարչակարգի կողմնակիցներ, պետք է պատասխանատվություն կրեն այս հարցում:

Ըստ էության, Ուկրաինայի նախագահի վարքագիծը հիշեցնում է անարխիստների գործողությունները, որոնք Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին կատարեցին ցուցադրական և չափազանց վտանգավոր գործողություններ, որոնց հետևանքներն ազդել են ամբողջ Եվրոպայի վրա», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:

Բաղային կոչ է արել «նրանց, ովքեր կանգնած են (խմբ.՝ Ուկրաինայի նախագահ) Զելենսկու թիկունքին, ավելի լավ վերահսկել նրան», այլապես այդ գործողությունները կարող են հետևանքների հանգեցնել ամբողջ աշխարհի համար։Հուլիսի 25-ին Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինան Կասպից ծովում հարված է հասցրել իրանական առևտրային նավի, ինչի հետևանքով զոհվել է անձնակազմի մեկ անդամ, մի քանիսը վիրավորվել են: Իրանի ԱԳՆ-ն կանչել է Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին և հայտնել, որ անպատասխան չի թողնի այս հարձակումը։

 

 

 

 

Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 3 անգամ