Ֆրանսիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ
Noyan Tapan
AM RU EN WA FR

Ֆրանսիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ

27-07-2026 18:48 Իրան Քաղաքականություն
Ֆրանսիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ
auroranews.am Ֆրանսիայի դեսպանին կանչել են Իրանի արտաքին գործերի նախարարություն: Դրա մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հայտնում է իրանական Tasnim գործակալությունը:
 
«Ֆրանսիան պետք է ներողություն խնդրի, որովհետև դիվանագիտական քողի տակ նրանք միջամտել են Իրանի ներքին գործերին: Նախօրեին Թեհրանում Ֆրանսիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ: Ընդգծվել է, որ Ֆրանսիայի կառավարությունը պետք է դադարեցնի միջամտությունը»,- նշել է դիվանագետը:
 
Ավելի վաղ Իրանում ֆրանսիացի երկու դիվանագետներ էին ձերբակալվել:
 
 
 
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 6 անգամ