Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև
Noyan Tapan
AM RU EN WA FR

Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև

27-07-2026 18:40 Քաղաքականություն
Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև
radar.am  Ադրբեջանի Մեդիայի զարգացման գործակալությունը արձագանքել է AzTV-ն «թշնամական մեդիակառույցների» ցանկում ներառելու Իրանի որոշմանը։
 
Ադրբեջանի Մեդիայի զարգացման գործակալությունում (MEDİA) հայտարարել են, որ զարմանք է առաջացնում Իրանի կողմից AzTV-ն «թշնամական մեդիակառույցների» ցանկում ներառելու որոշումը, և հիշեցրել են ադրբեջանական օրենսդրությամբ ամրագրված փոխադարձության սկզբունքի մասին։
 
Այդ կապակցությամբ Ադրբեջանի տարածքում անօրինական է ճանաչվել իրանական «Səhər» հեռուստաալիքի և «Mehr» լրատվական գործակալության, ինչպես նաև դրանց ներկայացուցիչների գործունեությունը։ Գործակալությունը նաև կոչ է արել տեղական լրատվամիջոցներին և լրագրողներին չհամագործակցել նշված կառույցների հետ։
 
 
 
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 7 անգամ