Երևանի ավագանու թափուր մանդատները տրվել են «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի հաջորդ թեկնածուներին
Noyan Tapan
AM RU EN WA FR

Երևանի ավագանու թափուր մանդատները տրվել են «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի հաջորդ թեկնածուներին

27-07-2026 18:05 Հայաստան Մամլո հաղորդագրություն
Երևանի ավագանու թափուր մանդատները տրվել են «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի հաջորդ թեկնածուներին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևանի ավագանու թափուր չորս մանդատները տրամադրել է «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակների հերթական հաջորդ թեկնածուներին։

Համապատասխան որոշումն ընդունվել է ԿԸՀ-ի՝ 2026 թվականի հուլիսի 27-ին կայացած նիստում։Հանձնաժողովը հիմք է ընդունել Երևանի քաղաքապետի արձանագրությունները՝ ավագանու անդամներ Մեսրոպ Մանուկյանի, Լևոն Լևոնյանի, Միքայել Խաչատրյանի և Նատալյա Սինորյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ։«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից մանդատը տրվել է Կարապետ Վարդանյանին։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ավագանու անդամի մանդատներ են ստացել Գոհար Սաֆարյանը, Սերգեյ Ապրեսյանը և Արթուր Մայիլյանը։ 

 

 

Նոյյան տապան   |   Մամլո հաղորդագրություն

Կարդացել են 4 անգամ