Ջերմաստիճանը կնվազի, առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ
Noyan Tapan
AM RU EN WA FR

Ջերմաստիճանը կնվազի, առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

27-07-2026 14:42 Հայաստան Հասարակություն
Ջերմաստիճանը կնվազի, առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ
 
Հանրապետության տարածքում hուլիսի 27-ի ցերեկը, 28-ին, 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 29-ի և օգոստոսի 1-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրպոպ։ 
 
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Հուլիսի 27-31-ն, օգոստոսի 1-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։ 
 
Օդի ջերմաստիճանը հուլիսի 27-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը էապես չի փոխվի։
Նոյյան տապան   |   Հասարակություն

Կարդացել են 5 անգամ