Թրամփն ու Զելենսկին կհանդիպեն երեքշաբթի Վաշինգտոնում
25-07-2026 14:10 Քաղաքականություն
azatutyun.am Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին կհանդիպեն երեքշաբթի օրը Վաշինգտոնում:
Ուկրաինական աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ Զելենսկու թիմը սպասում է Սպիտակ տնից Թրամփի ժամանակացույցի պաշտոնական հաստատմանը։
Աղբյուրը հավելել է, որ ուկրաինացի և ամերիկացի պաշտոնյաները քննարկում են օդային հրադադարի առաջարկ՝ այն ռուս պաշտոնյաներին ներկայացնելու համար, որպես խաղաղության առաջարկների նոր փուլի մաս:
Նախօրեին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան սպասում է ԱՄՆ-ի նոր առաջարկներին Ուկրաինայի հարցի կարգավորման վերաբերյալ:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էր ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ հանդիպումից հետո ասել, որ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ համաձայնության հասնելու համար անհրաժեշտ է ներկայացնել «նոր գաղափարներ»: