Իրանը TRIPP նախագծի շրջանակում իր սահմաններին ամերիկացների ներկայության շուրջ անհանգստություններ ունի. դեսպան
Noyan Tapan
AM RU EN WA FR

Իրանը TRIPP նախագծի շրջանակում իր սահմաններին ամերիկացների ներկայության շուրջ անհանգստություններ ունի. դեսպան

08-07-2026 12:54 Իրան Քաղաքականություն
Իրանը TRIPP նախագծի շրջանակում իր սահմաններին ամերիկացների ներկայության շուրջ անհանգստություններ ունի. դեսպան
 
Ազատություն. «Հայ-իրանական հարաբերությունների օրակարգային հարցերից են TRIPP նախագծից ի հայտ եկող ռիսկերի կառավարումը և հնարավոր մարտահրավերների վերացումը»,- այսօր Երևանում հրավիրած ասուլիսում հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին:
 
Դեսպանը նշեց, թե 20 օր էլ դեռ չի լրացել, ինչ Իրանը ԱՄՆ-ի հետ խաղաղություն հաստատելու շուրջ հուշագիր է ստորագրել, սակայն այս ընթացքում այն մի քանի անգամ խախատվել է:
 
«Ուստի Իրանի անհագստությունն իր սահմանների հարևանությամբ ամերիկացների ներկայության վերաբերյալ շատ լեգետիմ և տրամաբանական է և այդ անհանգստություններին պետք է հստակ պատասխան տրվեն»,- հայտարարեց ՀՀ-ում Իրանի դեսպանը:
 
Հայաստանի կառավարությունը հավաստիացրել է, որ այս ծրագրի իրականացման հետևանքով և ԱՄն -ի ներկայության արդյունքում՝ Իրանի համար որևէ սպառնալիք կամ մարտահրավեր չի ստեղծվի:
 
«Կարծում եմ, որ մենք պետք է ձեռք բերենք այնպիսի մեխանիզմ, որի շրջանակում Հայաստանը կկարողանան իրականացնել ապաշրջափակման իր ամբողջ ներուժը, բայց դրա հետ միասին պետք է կառավարվեն և պետք է հստակ կերպով արձագանք տրվեն ԱՄՆ-ի ներկայության հնարավոր ռիսկերին և Իրանի դեմ ցանկացած սպառնալիքներին»,- շեշտեց Իրանի դեսպանը:
 
 
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 29 անգամ