ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Անկարայում դաշինքի գագաթնաժողովի երկրորդ օրվա սկզբին հայտարարել է, որ ակնկալում է, որ գագաթնաժողովի ավարտից հետո ընդունված հռչակագրում Ռուսաստանը կնշվի որպես ՆԱՏՕ-ի համար երկարաժամկետ սպառնալիք։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է BBC-ի ռուսական ծառայության լրագրողի հարցին ի պատասխան։ Լրագրողը հիշեցրել է, որ 2024 թ. Վաշինգտոնի գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հռչակագրում Ռուսաստանն անվանվել է «դաշնակիցների անվտանգության համար ամենազգալի և անմիջական սպառնալիք», սակայն Հաագայի գագաթնաժողովում դաշնակիցները պարզապես նշել են «եվրատլանտյան անվտանգության համար Ռուսաստանի ներկայացրած երկարաժամկետ սպառնալիքի» մասին։
«Ես սպասում եմ, որ այսօր մենք հավաքական կերպով կընդունենք, որ Ռուսաստանը երկարաժամկետ սպառնալիք է ներկայացնում ՆԱՏՕ-ի տարածքի համար։ Մենք պետք է ծանոթանանք հռչակագրին, երբ այն հրապարակվի, բայց ես վստահորեն սպասում եմ, որ Ռուսաստանից եկող երկարաժամկետ սպառնալիքի մասին այնտեղ կրկին կհիշատակվի», - ասել է Ռյուտեն։Ավելի վաղ Reuters գործակալությունը, վերանայելով եզրափակիչ հայտարարության նախագիծը, հայտնել էր, որ փաստաթղթում ՆԱՏՕ-ի առաջնորդները մտադիր են հայտարարել դաշինքի միասնության և հավաքական պաշտպանության սկզբունքի նկատմամբ իրենց «երկաթե հանձնառության» մասին։
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը մեկնարկել է հուլիսի 7-ին։ Հուլիսի 8-ին սպասվում է դաշինքի 32 երկրների ղեկավարների նիստ, որին կհաջորդի Ռյուտեի մամուլի ասուլիսը։ Գագաթնաժողովի շրջանակում նաև նախատեսվում է հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու միջև։
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին
Ռուսաստանի «գերակայությանը վերջ տալու» Ադրբեջանի մոտիվացիան ո՞րն է
Apple-ը դիտարկում է առանց տեսախցիկի խելացի ակնոցների թողարկումը
Ուսուցիչների կամավոր ատեստավորում. մեկնարկում է հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Copyright © 2026 | Developed by ITMedia

ՀԱՅԵՐԵՆ