Բրիտանացի ազգայնականների առաջնորդը վայր է դնում մանդատը
Noyan Tapan
AM RU EN WA FR

Բրիտանացի ազգայնականների առաջնորդը վայր է դնում մանդատը

07-07-2026 19:02 Մեծ Բրիտանիա Քաղաքականություն
Բրիտանացի ազգայնականների առաջնորդը վայր է դնում մանդատը
azatutyun.am  Մեծ Բրիտանիայի ծայրահեղ աջ Reform UK կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաջն այսօր հայտարարել է, որ վայր է դնում Համայնքերի պալատում իր մանդատը՝ բողոքելով իր անվան շուրջ ծագած «հակաքարոզչական արշավի դեմ»։
 
Շաբաթներ առաջ բրիտանական լրատվամիջոցները պարզել էին, որ Ֆարաջը 5 միլիոն ֆունտ ստեռլինգի նվիրատվություն է ստացել կրիպտոարժույթով զբաղվող միլիարդատեր Քրիստոֆեր Հարբորինից։ Հրապարակումներից հետո Ֆարաջի դեմ պաշտոնական հետաքննություն էր նախաձեռնվել՝ նվիրատվությունների հայտարարագրման ժամկետները խախտելու կասկածանքով։
 
Ֆարաջը հայտարարել է, որ մասնակցելու է իր ընտրատարածքում կազմակերպվելիք վաղաժամ ընտրություններին՝ փորձելով կրկին ստանալ ընտրողների աջակցությունը։ «Առաջիկա ընտրությունները պայքար են լինելու ժողովրդի և քաղաքական վերնախավի միջև», - հայտարարել է բրիտանացի ազգայնականների առաջնորդը։
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 72 անգամ