Թրամփ․ «Գրենլանդիան պետք է ամերիկյան լինի»
Noyan Tapan
AM RU EN WA FR

Թրամփ․ «Գրենլանդիան պետք է ամերիկյան լինի»

07-07-2026 18:20 ԱՄՆ Քաղաքականություն
Թրամփ․ «Գրենլանդիան պետք է ամերիկյան լինի»
azatutyun.am Գրենլանդիան պետք է գտնվի Միացյալ Նահանգների, այլ ոչ թե Դանիայի վերահսկողության ներքո, այսօր Թուրքիայի նախագահի հետ բանակցությունների ընթացքում հայտարարել է Դոնալդ Թրամփը։
 
«Գրենլանդիայի հարցը վնասում է իմ և ՆԱՏՕ-ի հարաբերություններին։ Դանիան ֆինանսական միջոցներ չի ծախսում Գրենլանդիային օգնելու համար։ Այդ տարածքը, սակայն, շատ կարևոր է Միացյալ Նահանգների համար։ Գրենլանդիան շրջապատված է չինական և ռուսական նավերով, բայց մենք դա չենք հանդուրժելու», - հայտարարել է Թրամփը։
 
Նախագահության երկրորդ ժամկետը ստանձնելուց հետո Թրամփը բազմիցս հայտարարել է Դանիայից Գրենլանդիան ձեռք բերելու իր ցանկության մասին՝ պնդելով, թե դա «չափազանց կարևոր» է ամերիկյան անվտանգության համար։
 
Լարվածությունը մեղմելու և ճգնաժամը լուծելու նպատակով՝ Գրենլանդիան, Դանիան և ԱՄՆ-ն տարեսկզբին համաձայնել էին բարձր մակարդակի դիվանագիտական բանակցություններ վարել, սակայն դրանց արդյունքները դեռևս չեն ներկայացվել։
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 88 անգամ