«Էրազմուս+» նախաձեռնությունը ԵՄ-Հայաստան գործընկերության ամենատեսանելի և ազդեցիկ դրսևորումներից մեկն է. Մարագոս
Noyan Tapan
AM RU EN WA FR

«Էրազմուս+» նախաձեռնությունը ԵՄ-Հայաստան գործընկերության ամենատեսանելի և ազդեցիկ դրսևորումներից մեկն է. Մարագոս

07-07-2026 18:26 Ի՞նչ է գրում մամուլը
«Էրազմուս+» նախաձեռնությունը ԵՄ-Հայաստան գործընկերության ամենատեսանելի և ազդեցիկ դրսևորումներից մեկն է. Մարագոս
1lurer.am  Կրթությունը Հայաստանի և Եվրոպական միության համագործակցության առանցքում է, և «Էրազմուս+» նախաձեռնությունը ԵՄ-Հայաստան գործընկերության ամենատեսանելի և ազդեցիկ դրսևորումներից մեկն է: Այս մասին ասել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը:
 
««Էրազմուս+»-ի միջոցով մենք ներդրում ենք կատարում մարդկանց, հմտությունների և մեր համատեղ ապագայի մեջ՝ հիմնված հնարավորությունների, ակադեմիական շարժունության և փոխադարձ վստահության վրա։
 
Ծրագիրը նոր հնարավորություններ է առաջարկում երիտասարդներին, աջակցում է կրթության ու մասնագիտական վերապատրաստման ոլորտներին առնչվող բարեփոխումներին և ամրապնդում կրթական հաստատությունների և հասարակությունների միջև երկարաժամկետ կապերը՝ խթանելով մարդկանց միջև շփումները և նպաստելով Հայաստանի մարդկային ներուժի զարգացմանը։
 
Հպարտ ենք, որ հայ ուսանողները, դասախոսներն ու կազմակերպություններն ակտիվորեն ներգրավված են ծրագրում և իրենց ներդրումն են ունենում դրա հաջողության մեջ»,- ասել է նա։
 
Նոյյան տապան   |   Ի՞նչ է գրում մամուլը

Կարդացել են 88 անգամ