Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Սիրիա՝ դառնալով արևմտաեվրոպական առաջին պետության ղեկավարը, որն այդ երկիր է այցելում 2024 թվականին Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից հետո։ Սա նաև Ֆրանսիայի նախագահի առաջին այցն է Սիրիա վերջին 17 տարվա ընթացքում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սիրիական SANA գործակալությունը հաղորդում է, որ Մակրոնին դիմավորել է երկրի արտգործնախարար Ասաադ աշ-Շեյբանին։ Նախատեսվում է հանդիպում Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ, նաև կլոր սեղանի քննարկում պատվիրակությունների հետ։Բանակցությունները կկենտրոնանան տարածաշրջանային և միջազգային զարգացումների, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու հնարավորությունների վրա։
Հուլիսի 6-ի երեկոյան Դամասկոս ժամանելուն պես Մակրոնը գրառում է արել X սոցիալական հարթակում:«Ես եկել եմ՝ արտահայտելու Ֆրանսիայի հանձնառությունը սիրիացի ժողովրդին։ Հանուն ինքնիշխան Սիրիայի, որը միավորված է իր բազմազանության մեջ և խաղաղության մեջ է հարևանների հետ։ Եկեք միասին բացենք կայունության և խաղաղության նոր գլուխ», - նշել է նա։
Մակրոնի այցին ընդառաջ Ահմեդ աշ-Շարաան ֆրանսիական BFMTV-ի հետ հարցազրույցում ասել է, որ Ֆրանսիայի նախագահի այցը Սիրիա կարևոր հանգրվան է երկկողմ հարաբերություններում և արտացոլում է Ֆրանսիայի երկարատև աջակցությունը սիրիացի ժողովրդին։ Նրա խոսքով՝ Ֆրանսիան կառուցողական դեր է կատարել Սիրիայի դեմ պատժամիջոցների չեղարկման գործում։
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին
Ռուսաստանի «գերակայությանը վերջ տալու» Ադրբեջանի մոտիվացիան ո՞րն է
Apple-ը դիտարկում է առանց տեսախցիկի խելացի ակնոցների թողարկումը
Ուսուցիչների կամավոր ատեստավորում. մեկնարկում է հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Copyright © 2026 | Developed by ITMedia

ՀԱՅԵՐԵՆ