Ռուսաստանը սպառնում է սաստկացնել Ուկրաինայի ուղղությամբ հարվածների հզորությունը
Noyan Tapan
AM RU EN WA FR

Ռուսաստանը սպառնում է սաստկացնել Ուկրաինայի ուղղությամբ հարվածների հզորությունը

06-07-2026 19:10 Ռուսաստան Քաղաքականություն
Ռուսաստանը սպառնում է սաստկացնել Ուկրաինայի ուղղությամբ հարվածների հզորությունը
azatutyun.am  Ռուսաստանը սպառնում է սաստկացնել Ուկրաինայի ուղղությամբ հարվածների հզորությունն ու քանակը՝ ի պատասխան Արևմուտքի կողմից մատակարարվող սպառազինության։
 
«Կիևի ռեժիմի արևմտյան հովանավորների՝ հավելյալ անօդաչուներ, հրթիռներ և զինամթերք մատակարարելու, ինչպես նաև դրանք Ռուսաստանում քաղաքացիական թիրախների դեմ օգտագործելու մտադրությունը աննկատ չի մնա և կստանա պատասխան՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածքում պատասխան հարվածների քանակի և հզորության համապատասխան աճով», - այսօր հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
 
Ժամեր առաջ Եվրահանձնաժողովի նախագահը դատապարտել էր Ռուսաստանի վերջին հարձակումը Կիևի վրա և նշել, որ ՆԱՏՕ-ի՝ Անկարայում այս շաբաթ կայանալիք գագաթնաժողովում կքննարկեն Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգերի ամրապնդման հարցը։
 
 
 
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 210 անգամ