Քննարկվել են Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի կազմակերպման հարցերը
Noyan Tapan
AM RU EN WA FR

Քննարկվել են Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի կազմակերպման հարցերը

06-07-2026 18:40 Հայաստան Մամլո հաղորդագրություն
Քննարկվել են Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի կազմակերպման հարցերը
 
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Վիվիեն Լյուբզանսկիին՝ քննարկելու 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերի կազմակերպման մանրամասները: Հիշեցնենք, որ  Ֆրանկոֆոնիայի մշտական խորհուրդը միաձայն որոշում էր կայացրել 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհել Երևանին: 
 
Հանդիպմանը ներկա էին նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Տիգրան Վիրաբյանը:
 
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Հայաստանի համար մեծ պատիվ և պատասխանատվություն է հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերը և ներկայանալ ըստ պատշաճի: Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Վիվիեն Լյուբզանսկին իր հերթին նշել է կոմիտեի պատրաստակամությունը՝ հնարավորինս աջակցելու նախապատրաստական ընթացքին:
 
Հանդիպմանը քննարկվել են ենթակառուցվածքային պայմաններին, կողմերի միջև ակտիվ համագործակցությանը, իրազեկման աշխատանքներին և կազմակերպական խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր:
 
 ԿԳՄՍՆ
 
Նոյյան տապան   |   Մամլո հաղորդագրություն

Կարդացել են 185 անգամ