Իրավապահները խուզարկություններ են կատարում Գագիկ Ծառուկյանի տանը և «Մուլտի Գրուպ» կոնցեռնի ընկերություններում
Noyan Tapan
AM RU EN WA FR

Իրավապահները խուզարկություններ են կատարում Գագիկ Ծառուկյանի տանը և «Մուլտի Գրուպ» կոնցեռնի ընկերություններում

06-07-2026 11:00 Հայաստան Իրավունք, օրենք, հասարակություն
Իրավապահները խուզարկություններ են կատարում Գագիկ Ծառուկյանի տանը և «Մուլտի Գրուպ» կոնցեռնի ընկերություններում
 
Հայկական ժամանակ. Վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը։
 
Այս մասին հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Իվետա Տոնոյանը։
 
Նախնական տեղեկություններով՝ խուզարկություններ են անցկացվում նաև Օլիմպիական կոմիտեի բազայում։
 
Այս պահին լայնածավալ խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում, հայտնել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։
 
ՀՀ քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ: Կոմիտեն ավելի ուշ հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ:
 
 
Նոյյան տապան   |   Իրավունք, օրենք, հասարակություն

Կարդացել են 107 անգամ