ՌԴ ԱԳ փոխնախարարն Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակի ստեղծման կոչերն անհեռանկարային է անվանել
Noyan Tapan
AM RU EN WA FR

ՌԴ ԱԳ փոխնախարարն Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակի ստեղծման կոչերն անհեռանկարային է անվանել

28-07-2026 14:06 Ռուսաստան Քաղաքականություն
ՌԴ ԱԳ փոխնախարարն Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակի ստեղծման կոչերն անհեռանկարային է անվանել
1in.am ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Եվրոպայի կոչերն Ասիայում ՆԱՏՕ-ի նմանօրինակի՝ «Հնդկա-խաղաղօվկիանոսյան պայմանագրի կազմակերպության» ստեղծման վերաբերյալ ոչ մի լավ բան չեն խոստանում տարածաշրջանին։
 
Նա հիշեցրել է ՆԱՏՕ-ի պատմական ժառանգությունը Հարավսլավիայում, Իրաքում, Լիբիայում և Ուկրաինայում՝ ընդգծելով, որ Ռուսաստանը տարածաշրջանում հանդես է գալիս միավորիչ օրակարգով։
 
Ռուդենկոյի խոսքով՝ հաջող ապագայի միակ ուղին համատեղ զարգացումն է, որի բարձր չափանիշներն ապահովում են այնպիսի բազմակողմանի ինստիտուտներ, ինչպիսիք են ԵԱՏՄ-ն, ՇՀԿ-ն և ԱՍԵԱՆ-ը։
 
 
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 8 անգամ