Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում
Noyan Tapan
AM RU EN WA FR

Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում

28-07-2026 13:10 Հայաստան Հասարակություն

Warning: include(pages/inc_image_gallery.php): Failed to open stream: No such file or directory in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 177

Warning: include(): Failed opening 'pages/inc_image_gallery.php' for inclusion (include_path='.:/opt/alt/php83/usr/share/pear:/opt/alt/php83/usr/share/php:/usr/share/pear:/usr/share/php') in /home/u247475421/domains/poll.nt.am/public_html/pages/page_news_new.php on line 177
Արարատի Շահումյան 24/2 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը։ Նորացված և առավել հարմարավետ միջավայրը նախատեսված է բաժանորդների սպասարկումն արագ, մատչելի և որակյալ ապահովելու համար։
 
Վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը ձևավորվել է որպես մեկ միասնական հարթակ, որտեղ բաժանորդը կարող է ոչ միայն միանալ ծառայություններին կամ ստանալ խորհրդատվություն, այլև տեղում ծանոթանալ Ucom-ի ամբողջական թվային էկոհամակարգին՝ ֆիքսված ինտերնետից և շարժական կապից մինչև հեռուստատեսություն, Wi-Fi լուծումներ և խելացի սարքեր։
 
«Ucom-ի համար կարևոր է, որ ժամանակակից կապի ծառայությունները հասանելի լինեն ոչ միայն մայրաքաղաքում, այլև Հայաստանի բոլոր մարզերում։ Մենք շատ ենք կարևորում սպասարկման կենտրոնների նորացումը՝ մեր բաժանորդներին հարմարավետ միջավայրում սպասարկելու և նրանց առօրյա փորձառությունը բարելավելու համար», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
 
Շահումյան 24/2-ի սպասարկման սրահում՝ հուլիսի 27-ից օգոստոսի 31-ը ներառյալ, Unity ցանկացած սակագնային փաթեթին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում բաժանորդները կստանան այն 1 ամիս անվճար օգտագործելու հնարավորություն։ Միանալով Unity փաթեթին՝ բաժանորդն ստանում է ֆիքսված ինտերնետ, շարժական կապ և հեռուստատեսություն՝ մեկ փաթեթով և առավել մատչելի գնով։ Բացի այդ, մինչև օգոստոսի 7-ը ներառյալ, բոլոր նրանք, ովքեր կգնեն ցանկացած սմարթֆոն, կստանան Canyon ապրանքանիշի անլար ականջակալ։
 
Ucom-ը հետևողականորեն շարունակում է ներդրումներ կատարել իր սպասարկման ցանցի զարգացման և արդիականացման ուղղությամբ՝ նպատակ ունենալով բաժանորդներին ապահովել հասանելի, հարմար և որակյալ սպասարկմամբ Հայաստանի տարբեր քաղաքներում և համայնքներում։
 
Նշենք, որ ծառայությունների հասանելիությունը երկրի բոլոր հատվածներում ապահովելու նպատակով Ucom-ն արդեն բացել է վաճառքի և սպասարկման 74 կենտրոն, որոնցից 52-ը գործում են մարզերում, իսկ 22-ը՝ Երևանում։
 
 
 
Նոյյան տապան   |   Հասարակություն

Կարդացել են 8 անգամ