Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
AM RU EN WA FR DE
Noyan Tapan
AM RU EN WA FR

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

03-08-2026 15:47 Հայաստան Հասարակություն
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Երևանում օգոստոսի 3-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 3-8-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15մ/վ։ 
 
Հանրապետության տարածքում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 6-8-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
 
Քամին հարավարևելյան և արևելյան 2-5 մ/վ։ Օգոստոսի 3-8-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
 
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
 
 
Նոյյան տապան   |   Հասարակություն

Կարդացել են 39 անգամ