ՀԱՊԿ ռազմավարությունը թույլ է տալիս միջուկային զենք օգտագործել հանուն դաշնակիցների. ՌԴ ԱԳՆ
AM RU EN WA FR DE
Noyan Tapan
AM RU EN WA FR

ՀԱՊԿ ռազմավարությունը թույլ է տալիս միջուկային զենք օգտագործել հանուն դաշնակիցների. ՌԴ ԱԳՆ

03-08-2026 12:06 Ռուսաստան Ի՞նչ է գրում մամուլը
ՀԱՊԿ ռազմավարությունը թույլ է տալիս միջուկային զենք օգտագործել հանուն դաշնակիցների. ՌԴ ԱԳՆ
 
Sputnik. ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության ռազմավարությունում նշվում է ռազմական միջուկային ներուժ ունեցող պետությունների թվի ավելացման հնարավորությունը։
 
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության ռազմավարությունը և Ռուսաստանի ռազմական դոկտրինը ենթադրում են միջուկային զենքի օգտագործում, այդ թվում` հարձակման դեպքում դաշնակիցներին պաշտպանելու համար։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։
 
Նա նշել է, որ ՀԱՊԿ ռազմավարությունը թույլ է տալիս «ավելացնել ռազմական միջուկային ներուժ ունեցող պետությունների թիվը, ինչպես նաև տարածել զանգվածային ոչնչացման զենքն ու դրանց մատակարարման միջոցները»։
 
«Այս ռազմավարության մշակման ընթացքում ընդունված փաստաթղթերը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության ռազմական դոկտրինը միջուկային զենքի օգտագործում են ենթադրում, այդ թվում նաև հարձակման դեպքում դաշնակիցներին պաշտպանելու համար»,– ասել է Վասիլևը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը, ինչպես Բելառուսը, կարող է իր միջուկային զենքը տեղակայել ՀԱՊԿ-ի այլ երկրներում։
 
 
Նոյյան տապան   |   Ի՞նչ է գրում մամուլը

Կարդացել են 15 անգամ