Պարո՛ն Ռուբինյան, ամեն ինչ գնում է նրան, որ ընտրվելու եք ԱԺ նախագահ, բայց Դուք չեք լինելու ԱԺ նախագահ. Ռուբեն Մխիթարյան
AM RU EN WA FR DE
Noyan Tapan
AM RU EN WA FR

Պարո՛ն Ռուբինյան, ամեն ինչ գնում է նրան, որ ընտրվելու եք ԱԺ նախագահ, բայց Դուք չեք լինելու ԱԺ նախագահ. Ռուբեն Մխիթարյան

03-08-2026 11:50 Հայաստան Քաղաքականություն
Պարո՛ն Ռուբինյան, ամեն ինչ գնում է նրան, որ ընտրվելու եք ԱԺ նախագահ, բայց Դուք չեք լինելու ԱԺ նախագահ. Ռուբեն Մխիթարյան
 
tert.am. Պարոն Ռուբեն Ռուբինյանը երեկ խոսում էր բարեկրթության մասին, իրականում ողջունելի է, միայն մոռացել է, որ, օրինակ՝ մեր ամբողջ քարոզարշավի ընթացքում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը եղել է բարեկրթության սահմաններում։ Այս մասին Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նստաշրջանին ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Ռուբեն Մխիթարյանը:
 
«Մեր ամբողջ քարոզարշավը նվիրված է եղել մեր ծրագրերին, առաջարկվող աշխատանքներին և միայն ի բարօրություն Հայաստանի Հանրապետության։ Մենք, որ ասում ենք՝ մեր ձևով, դրա մեջ, միանշանակ մտնում է նաև բարեկրթությունը, դրա մեջ մտնում է շնորհքով լինելը, համեստ լինելը և այլն։ 
 
Պարոն Ռուբինյանը երեկ նշում էր նաև բռնաճնշումների մասին, որ բռնաճնշումներ չկան: Ինձ հետաքրքիր է՝ եթե Հայաստանի Հանրապետությունում չկան բռնաճնշումներ, չկան քաղաքական բանտարկյալներ, այդ դեպքում պարզունակ ժեստի համար ինչո՞ւ եմ ես շուրջ երկու ամիս կալանավորվել»,-նշել է նա:
 
Մխիթարյանը խոսել է նաև Ալիկ Ալեքսանյանի մասին, նշել, որ նա իրենց պայքարի առաջամարտիկներից է, ում կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով:
 
«Պարո՛ն Ռուբինյան, ամեն ինչ գնում է նրան, որ այո՛, դուք նշանակվելու եք, ընտրվելու եք Ազգային ժողովի նախագահ, բայց դուք չեք լինելու Ազգային ժողովի նախագահ և ամենակարևորը՝ բարեկրթության մասով, ում հարգանք, նրան հարգանք, ում պատիվ, նրան պատիվ»,-եզրափակել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Ռուբեն Մխիթարյանը:
 
 
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 15 անգամ