Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակացություններ վարելու մասին Թրամփի հայտարարությունը
AM RU EN WA FR DE
Noyan Tapan
AM RU EN WA FR

Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակացություններ վարելու մասին Թրամփի հայտարարությունը

03-08-2026 12:23 Իրան Միջազգային
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակացություններ վարելու մասին Թրամփի հայտարարությունը

Պաշտոնական Թեհրանը հերքել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, թե ԱՄՆ-ն և Իրանը բանակցություններ են իրականացնելու իրար հետ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Իրանը բանակցում է միայն Օմանի հետ։«Այս պահին մենք որևէ բանակցություն չունենք ԱՄՆ-ի հետ։ Այժմ բանակցություններ են ընթանում Օմանի հետ՝ Հորմուզի նեղուցով անվտանգ նավարկություն ապահովող երթուղու վերաբերյալ համաձայնության հասնելու նպատակով», – մամուլի ասուլիսի ընթացքում նշել է Բաղային։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներն ու Իրանը օգոստոսի 3-ին խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ կունենան՝ առանց մանրամասնելու, թե որտեղ են դրանք անցկացվելու և ովքեր են լինելու բանակցային սեղանի շուրջ։Բացի այդ, Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել էր, որ համաձայնել է չեղարկել Իրանի դեմ նախատեսված հզոր հարվածը՝ Թեհրանի հետ համաձայնության հասնելու նպատակով։

 

 

Նոյյան տապան   |   Միջազգային

Կարդացել են 7 անգամ