Հարգելի՛ գործընկերներ, դա ձեզ լավ տեղ չի տանելու. Ալեքսանյանը՝ Ռուբինյանի շուրջ ընդդիմության քննադատության մասին
AM RU EN WA FR DE
Noyan Tapan
AM RU EN WA FR

Հարգելի՛ գործընկերներ, դա ձեզ լավ տեղ չի տանելու. Ալեքսանյանը՝ Ռուբինյանի շուրջ ընդդիմության քննադատության մասին

03-08-2026 11:55 Հայաստան Քաղաքականություն
Հարգելի՛ գործընկերներ, դա ձեզ լավ տեղ չի տանելու. Ալեքսանյանը՝ Ռուբինյանի շուրջ ընդդիմության քննադատության մասին
 
1lurer. Հարգելի՛ գործընկերներ, անկեղծ ասած, երեկ մի պահ տպավորություն ունեցա, որ 9-րդ գումարման ԱԺ-ի աշխատանքների մեկնարկը 8-րդ գումարման աշխատանքների մեկնարկի հատվածի նկատմամբ ընդամենը մի առավելություն ունի, և դա տիկին Ագնեսա Խամոյանի նոր ու գեղեցիկ սանրվածքն է: Այս խոսքերով իր ելույթը խորհրդարանում սկսեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
 
«Շատ ա ձեզ սազում, տիկին Խամոյան»,- ասաց պատգամավորը՝ դիմելով Խամոյանին:
 
Պատգամավորն այնուհետև անդրադարձավ ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանի հասցեին հնչող քննադատական մեկնաբանություններին՝ կապված նրա՝ Թուրքիայում լինելու հանգամանքի հետ, որը, ըստ նրա, ընդդիմությունը ներկայացնում է որպես ապոկալիպտիկ իրողություն:
 
«Հարգելի՛ գործընկերներ, կարծում եմ, որ դա ձեզ լավ տեղ չի տանելու»,- ասաց Ալեքսանյանը՝ նկատելով, որ նախորդ գումարման խորհրդարանի ժամանակ ընդդիմադիրները չօգտվեցին իրենց խորհուրդներից:
 
««Պատիվ ունեմ»-ը հայտնվեց չգիտեմ որտեղ, ճիշտն ասած, «Հայաստան» դաշինքը կրճատվեց գրեթե երեք անգամ իր թվով: Ու հիմա, երբ հարցնում եք պարոն Ռուբինյանին, նա թուրք տեսել է, թե ոչ, լավ կլինի՝ նախապես ստուգեք՝ արդյոք ձեր խմբակցության կազմում կա՞ն մարդիկ, որոնք, օրինակ, շփվել են ադրբեջանցիների, թուրքերի հետ: Որովհետև պարզվում է՝ կան: Ու եթե պարզվում է, որ կան, հանրության ու ձեր ընտրողների աչքում դա լավ բան չի նշանակում: Դա չի կարող լավ բան նշանակել, հասկանո՞ւմ եք»,- ասաց պատգամավորը:
 
Հեղինակ`Կարմեն Ղուկասյան
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 12 անգամ