Աշխարհահռչակ գիտնականը հրաժարվել է դասախոսություն կարդալ Ադրբեջանում. հայտնի է պատճառը
AM RU EN WA FR DE
Noyan Tapan
AM RU EN WA FR

Աշխարհահռչակ գիտնականը հրաժարվել է դասախոսություն կարդալ Ադրբեջանում. հայտնի է պատճառը

03-08-2026 11:15 Աբխազիա Իրավունք, օրենք, հասարակություն
Աշխարհահռչակ գիտնականը հրաժարվել է դասախոսություն կարդալ Ադրբեջանում. հայտնի է պատճառը
 
Sputnik. Գիտնականը հրաժարվել է դասախոսություն կարդալ՝ չնայած տրվող մեծ գումարին։
 
Լիբանանյան ծագում ունեցող հայտնի ամերիկացի գիտնական Նասիմ Թալեբը հրաժարվել է դասախոսություն կարդալ Ադրբեջանում՝ բացատրելով իր որոշումը գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանավորմամբ։
 
Էսսեիստ և տնտեսագետ Թալեբը իր որոշման մասին հայտնել է X սոցցանցում։
 
«Ինձ խնդրեցին Ադրբեջան մեկնել՝ դասախոսություն կարդալու։ Ես հրաժարվեցի, նրանք խոստացան շատ ավելի մեծ գումար տալ՝ չհասկանալով իմ էթիկան։ Իմ ոտքն այնտեղ չի լինի, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը այնտեղի բանտում է», – գրել է Թալեբը։
 
Նշենք, որ Նասիմ Թալեբը կառավարման գիտությունների ոլորտում փիլիսոփայության դոկտորի աստիճան ունի։ Նա ուսումնասիրում է պատահական և անկանխատեսելի իրադարձությունների ազդեցությունը համաշխարհային տնտեսության և բորսային առևտրի վրա, ինչպես նաև ածանցյալ ֆինանսական գործիքներով առևտրի մեխանիզմները։ Նա այնպիսի տնտեսական աշխատությունների հեղինակն է, ինչպիսիք են «Սև կարապը» (2007) և «Անկանխատեսելիության նշանի տակ» բեսթսելլերները։
 
 
Նոյյան տապան   |   Իրավունք, օրենք, հասարակություն

Կարդացել են 7 անգամ