ՔՊ խմբակցությունը ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներ առաջադրեց Կոնջորյանին և Ալեքսանյանին, «Ուժեղ Հայաստանը»՝ Վարդևանյանին
AM RU EN WA FR DE
Noyan Tapan
AM RU EN WA FR

ՔՊ խմբակցությունը ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներ առաջադրեց Կոնջորյանին և Ալեքսանյանին, «Ուժեղ Հայաստանը»՝ Վարդևանյանին

03-08-2026 15:23 Հայաստան Քաղաքականություն
ՔՊ խմբակցությունը ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներ առաջադրեց Կոնջորյանին և Ալեքսանյանին, «Ուժեղ Հայաստանը»՝ Վարդևանյանին
1lurer.am  Խորհրդարանը քննարկում է ԱԺ նախագահի երեք տեղակալների ընտրության հարցը:
 
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 137-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ նախագահի տեղակալների պաշտոններում պատգամավորների կազմից թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է խմբակցություններին:
 
Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալներից մեկի թեկնածուն կարող է առաջադրվել միայն ընդդիմադիր խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորների թվից: 
 
ԱԺ նախագահի տեղակալներն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: 
 
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 7.1 մասի համաձայն՝ եթե ԱԺ նախագահի տեղակալի թափուր պաշտոնում թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված թեկնածուն երեք անգամ չի ընտրվում, ապա այդ տեղակալի ընտրության հարցի քննարկումը համարվում է ավարտված, և քննարկվում է ԱԺ նախագահի հաջորդ տեղակալի ընտրության հարցը: 
 
ԱԺ նախագահի տեղակալի առաջին պաշտոնում թեկնածուի առաջադրման համար ձայնը տրվեց ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանին:
 
Նա հայտնեց՝ ՔՊ խմբակցությունը ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուներ է առաջադրել Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին: 
 
ԱԺ նախագահի տեղակալի երրորդ պաշտոնում ընդդիմադիր թեկնածուին առաջադրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, որը հայտնեց՝ խմբակցությունն առաջադրել է Արամ Վարդևանյանի թեկնածությունը:  
 
 
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 47 անգամ