Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Սոցցանցերում դարձյալ կասկածելի ծագման ու անհեթեթ բովանդակությամբ տեսանյութեր են հայտնվում, թե իբր Կիևյան կամուրջը քանդված է ու այնտեղ գործ չի արվում, ինչը, եթե մեղմ արտայատվենք, սուտ է և իրականության հետ որևէ աղերս չունի: Կիևյան կամուրջի աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով, և քաղաքապետի հանձնարարությամբ, նույնիսկ՝ հանգստյան օրերին, կամուրջը ամրացնելու և վերականգնելու նախանշված ժամկետը չխախտելու համար:
Աշխատանքը սկսվում է առավոտյան 8-ից մինչև երեկոյան 8-ը, բնականաբար՝ օրենքով սահմանված աշխատանքային ընդմիջումներով: Հրավիրում ենք ցանկացած լրատվամիջոցի, թեկուզ՝ հանգստյան օրերին, օբյեկտիվորեն ֆիքսելու վերոնշյալը, նույնիսկ՝ նրանց, ովքեր հատուկ փորձում են այս թեմայով ժամանակակից, լեզվով ասած, «հայփ» բռնել կամ մանիպուլյացիաներ անել՝ քաղաքական դիվիդենտներ շահելու, քաղաքապետարանի լայնածավալ բարեկարգման աշխատանքների վրա ուղղորդված ստվեր գցելու կամ քաղաքային իշխանության ջանքերը նսեմացնելու:
Սա պարզունակ, ավելին՝ չարչրկված տեխնոլոգիա է՝ վաղուց արդեն ընթեռնելի ու կանխատեսելի: Կամուրջը ամրացվում և բարեկարգվում է, ինչը անհետաձգելի էր, և աշխատանքները շարունակվում են արագացված տեմպերով և արվում է առավելագույնը՝ մայրաքաղաքի կարևորագույն այս հանգույցը ժամանակին բացելու և երևանցիներին հանձնելու համար»:
Հայկ Կոնջորյանն անդրադարձել է եղբոր՝ բռնnւթյան ենթարկելու դեպքին
Իրենց դիպլոմներն են ստացել Ռուս-Հայկական համալսարանի շրջանավարտները
Ջանես Նազարյանը մեկնարկեց վստահ հաղթանակով․ ըմբշամարտի Մ17 ԱԱ
Զելենսկին ժամանել է Միացյալ Նահանգներ՝ հանդիպելու Դոնալդ Թրամփի հետ
Պուտինը Հայաստանի ընդդիմությանը «հանձնարարեց» հանրաքվե նախաձեռնել
Copyright © 2026 | Developed by ITMedia

ՀԱՅԵՐԵՆ