Արցախի Ազգային ժողովի նախագահի ընտրության գործընթացն «Ազատ Հայրենիք» խմբակցության քաղաքական պատասխանատվության և նախաձեռնության տիրույթում է. Մետաքսե Հակոբյան
Noyan Tapan
AM RU EN WA FR

Արցախի Ազգային ժողովի նախագահի ընտրության գործընթացն «Ազատ Հայրենիք» խմբակցության քաղաքական պատասխանատվության և նախաձեռնության տիրույթում է. Մետաքսե Հակոբյան

28-07-2026 16:07 Հայաստան Քաղաքականություն
Արցախի Ազգային ժողովի նախագահի ընտրության գործընթացն «Ազատ Հայրենիք» խմբակցության քաղաքական պատասխանատվության և նախաձեռնության տիրույթում է. Մետաքսե Հակոբյան

aravot.am   2020 թվականի մարտի 31-ի խորհրդարանական ընտրություններում Արցախի «Արդարություն» կուսակցության համամասնական ցուցակով Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր ընտրված Մետաքսե Հակոբյանը «Առավոտի» խնդրանքով մեկնաբանեց հետեւյալ հարցը. տևական ժամանակ է, որ Արցախի Ազգային Ժողովի նախագահը հրաժարական է տվել և առաջին հայացքից թվում է, թե Արցախի Ազգային ժողովում որևէ գործընթաց տեղի չի ունենում և Արցախի պատգամավորները կարծես հարմարվում են այս իրավիճակին:

«Պետք է հստակ տարանջատենք քաղաքական գնահատականներն ու իրավաքաղաքական գործընթացները։ Արցախի Ազգային ժողովի նախագահի ընտրության գործընթացը, առաջին հերթին, խորհրդարանական մեծամասնություն ունեցող «Ազատ Հայրենիք» խմբակցության քաղաքական պատասխանատվության և նախաձեռնության տիրույթում է։

Անկախ այն հանգամանքից՝ այդ խմբակցությունն ունի նախագահի թեկնածու, թե ոչ, հենց նրա ձայներն են որոշիչ Ազգային ժողովում համապատասխան որոշումների ընդունման համար։ Հետևաբար, ակնկալելի է, որ առաջին հերթին հենց խորհրդարանական մեծամասնությունը հանդես գա հստակ և հրապարակային քաղաքական դիրքորոշմամբ՝ ներկայացնելով, թե ինչպես է պատկերացնում այս գործընթացի հետագա ընթացքը։

Քանի դեռ նման նախաձեռնություն կամ դիրքորոշում չի ներկայացվել, փաստացի սահմանափակվում են նաև մյուս խմբակցությունների նախաձեռնողականություն դրսևորելու հնարավորությունները, քանի որ առանց մեծամասնության քաղաքական կամքի որևէ գործընթաց դժվար է հասցնել իր տրամաբանական ավարտին։ Միևնույն ժամանակ, կարևոր ենք համարում, որ Ազգային ժողովի բոլոր խմբակցություններն իրենց ներկայացվածությանը և քաղաքական կշռին համարժեք մասնակցություն ունենան այս հարցի քննարկմանը։

Այդ համատեքստում, երբ գործընթացը մտնի քաղաքական քննարկման փուլ, իր դիրքորոշումն ու առաջարկները կներկայացնի նաև Արցախի Ազգային ժողովի մեծությամբ երրորդ՝ «Արդարություն» խմբակցությունը, որը մշտապես կարևորել է Ազգային ժողովի բնականոն գործունեությունը և պատրաստ է մասնակցել ցանկացած կառուցողական քննարկման՝ միտված պետական ինստիտուտների լիարժեք աշխատանքին։

Մենք երբևէ չենք առաջնորդվել այն մոտեցմամբ, որ այս կամ այն դժվար իրավիճակը կարող է հիմք լինել պետական մարմինների գործունեությունը երկրորդ պլան մղելու համար։

 

 

 
 
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 6 անգամ