Այս գիշեր ՌԴ ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից ոչնչացվել է 274 ուկրաինական անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ
AM RU EN WA FR DE
Noyan Tapan
AM RU EN WA FR

Այս գիշեր ՌԴ ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից ոչնչացվել է 274 ուկրաինական անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

01-08-2026 11:20 Ռուսաստան Քաղաքականություն
Այս գիշեր ՌԴ ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից ոչնչացվել է 274 ուկրաինական անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ
1lurer.am  Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ հուլիսի 31-ի Մոսկվայի ժամանակով ժամը 20:00-ից մինչև օգոստոսի 1-ի առավոտյան ժամը 7:00-ն ընկած ժամանակահատվածում ՌԴ ՀՕՊ-ի հերթապահ միջոցները ոչնչացրել են 274 ուկրաինական անօդաչու թռչող սարք:
 
Դրանք ոչնչացվել են Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Լիպեցկի, Օրյոլի, Ռոստովի, Ռյազանի, Սարատովի, Սմոլենսկի, Տամբովի, Տուլայի մարզերի, Մոսկվայի շրջանի, Ղրիմի, Կրասնոդարի երկրամասի և Ազովի ու Կրասնոդարի մարզերի տարածքներում:
 
Ուկրաինական լրատվամիջոցներն էլ տեղեկացնում են, որ Ուֆայում հրդեհ է բռնկվել հերթական նավթավերամշակման գործարանում: Նշվում է նաև, որ այդ գիշեր դրոնների թիրախում են եղել Թաթարստանում գտնվող «Նիժնեկամսկնեֆտեխիմ» արդյունաբերական գոտու և Դոնեցկի ու Զապորոժիեի շրջանների էներգետիկ օբյեկտները:
 
 
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 6 անգամ