Patriot հրթիռների պակասի պատճառով Ուկրաինան չի կարողանում խոցել բալիստիկ հրթիռները. Զելենկի
AM RU EN WA FR DE
Noyan Tapan
AM RU EN WA FR

Patriot հրթիռների պակասի պատճառով Ուկրաինան չի կարողանում խոցել բալիստիկ հրթիռները. Զելենկի

01-08-2026 13:38 Ուկրաինա Քաղաքականություն
Patriot հրթիռների պակասի պատճառով Ուկրաինան չի կարողանում խոցել բալիստիկ հրթիռները. Զելենկի
1lurer.am  Այս գիշեր Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 35 հրթիռ, որից 27-ը՝ բալիստիկ, ինչպես նաև 185 հարվածային անօդաչու թռչող սարք. Ուկրաինան կարողացել է 27 բալիստիկ հրթիռներից խոցել միայն մեկը՝ Patriot հրթիռների պակասի պատճառով՝ հայտարարել է Վոլոդիմիր Զելենկին:
 
Նրա խոսքով՝ բալիստիկ հրթիռնելրի դեմ կալանիչների դեֆիցիտը խրախուսում է Ռուսաստանին նման հարվածներ հասցնել:
 
«Հիմնական թիրախը Կիևն էր, հարվածի տակ էին հայտնվել նաև Դնեպրոպետրովսկի, Սումիի, Խարկովի և Պոլտավայի շրջանները։ Կիևում հարձակման հետևանքով զոհվել է 9 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Վնասվել է 18 բնակելի տուն, դպրոց, Լիտվայի դեսպանատունը և ենթակառուցվածքային օբյեկտներ»,- նշել է Ուկրաինայի նախագահը:
 
 
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 9 անգամ