Հայաստանը կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների ավելի քան 80 տոկոսը, եթե զրկվի ռուսական շուկայից
Noyan Tapan
AM RU EN WA FR

Հայաստանը կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների ավելի քան 80 տոկոսը, եթե զրկվի ռուսական շուկայից

25-07-2026 11:14 Ի՞նչ է գրում մամուլը
Հայաստանը կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների ավելի քան 80 տոկոսը, եթե զրկվի ռուսական շուկայից
tert.am  Հայաստանը կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների ավելի քան 80%-ը, եթե զրկվի ռուսական շուկայից։
 
Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստին»՝ ուսումնասիրելով ազգային վիճակագրական ծառայությունների տվյալները։
 
2025 թվականի արդյունքներով՝ Հայաստանի՝ համաշխարհային շուկաներ պանրի մատակարարումներից ստացած եկամուտը կազմել է 16,4 միլիոն դոլար։ Դրանցից 13,5 միլիոն դոլարը ստացվել է Ռուսաստանին արտահանման հաշվին։
 
Այսպիսով, ռուսական շուկային բաժին է ընկել հայկական պանրի արտահանումից ստացված եկամուտների 83%-ը։
 
Ռուսաստանը ոչ միայն Հայաստանի պանրի խոշորագույն գնորդն է, այլև միակ երկիրը, որը մշտապես՝ յուրաքանչյուր ամիս, հայկական պանիր է ներմուծել միլիոնավոր դոլարի չափով։
 
2025 թվականին հայկական պանրի մյուս խոշոր գնորդները եղել են ԱՄՆ-ը (1,8 միլիոն դոլար) և Վրաստանը (670,9 հազար դոլար)։
 
Ավելի վաղ Ռոսսելխոզնադզորը հայտնել էր, որ ժամանակավորապես կսահմանափակի Հայաստանից Ռուսաստան բոլոր տեսակի կաթնամթերքի մատակարարումները։
Նոյյան տապան   |   Ի՞նչ է գրում մամուլը

Կարդացել են 20 անգամ