Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Noyan Tapan
AM RU EN WA FR

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

25-07-2026 12:36 Հայաստան Մեկնաբանություն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից կատարել հետևյալ գրառումը
 
«Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով։
 
Նոր մեքենաները պատրաստված են բարձր ամրության պողպատից և համալրված են ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով։
Առաջին անգամ Երևանի աղբատար մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ, որը վարորդին ապահովում է ամբողջական տեսանելիություն և բարձրացնում աշխատանքի անվտանգությունը։
 
Մեքենաները նաև հագեցած են ներկառուցված կշեռքով, որի շնորհիվ վարորդը կարող է իրական ժամանակում վերահսկել մեքենայի ծանրաբեռնվածությունը»:
 
 
Նոյյան տապան   |   Մեկնաբանություն

Կարդացել են 8 անգամ