Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ. oդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
25-07-2026 13:20 Հայաստան Հասարակություն
Երևան քաղաքում հուլիսի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հուլիսի 25-30-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ։
Հանրապետության տարածքում հուլիսի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ։
Հուլիսի 25-30-ը Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 25-26-ի ցերեկային ժամերին կբարձրանա 2-4 աստիճանով։