Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
13-07-2026 10:55 Հայաստան Հասարակություն
Հուլիսի 12-ին Սևանա լճի հանրային լողափերում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են ափից տարբեր հեռավորությունների վրա շրջված ջրային մոտոցիկլետներ։
ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ ջրափրկարարների օպերատիվ արձագանքի շնորհիվ բոլոր քաղաքացիներն անվտանգ դուրս են բերվել ափ։