Ժաննա Անդրեասյանը հետևել է Սիսավանի միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքներին
Noyan Tapan
AM RU EN WA FR

Ժաննա Անդրեասյանը հետևել է Սիսավանի միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքներին

24-07-2026 17:29 Հայաստան Հասարակություն
Ժաննա Անդրեասյանը հետևել է Սիսավանի միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքներին
Արարատի մարզի Սիսավան գյուղում ՀՀ Կառավարության «300 դպրոց» ծրագրի շրջանակում կառուցվում է ոչ տիպային դպրոց: Սիսավանի նոր դպրոցը կառուցվում է հին դպրոցի տեղում․ միջնակարգ դպրոցում սովորելու հնարավորություն կունենա շուրջ 440 աշակերտ: 
 
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն  աշխատանքային շրջայց է կատարել նշյալ դպրոցի շինհրապարակ՝ հետևելու աշխատանքների ընթացքին, ծանոթանալու առկա վիճակին:
 
Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։
 
Նորակառույց դպրոցը կհագեցվի նաև նոր գույքով, լաբորատոր սարքավորումներով և ուսումնական նյութերով, կստեղծվեն անհրաժեշտ ենթակառուցվածքներ՝ ուսումնական գործընթացի պատշաճ կազմակերպման համար: Կապալառու ընկերության պատասխանատուները վստահեցրել են, որ պահպանվում են շինարարության որակը և ժամկետները։
 
Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է շինարարության  ընթացքում դասապրոցեսի կազմակերպման մանրամասներով՝ ընդգծելով դրանք անխափան իրականացնելու կարևորությունը: Դպրոցի տնօրենը նշել է, որ այս փուլում դասերն իրականացվել են հարևան բնակավայրի դպրոցներից մեկում և գյուղապետարանում։ Դպրոցի շուրջ 380 աշակերտ ուրախությամբ և ոգևորությամբ է սպասում նոր դպրոցի շահագործմանը։ 
 
Սիսավանի միջնակարգ դպրոցը կառուցվում է ԿԳՄՍ նախարարության պատվիրակմամբ։
 
ԿԳՄՍՆ
 
 
Նոյյան տապան   |   Հասարակություն

Կարդացել են 19 անգամ